ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՀՀԿ երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ուսանողական կազմակերպության անդամների հետ

ՀՀԿ երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ուսանողական կազմակերպության անդամների հետ
15.05.2015 | 20:25

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ անդամների հանդիպում «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (European Democrat Students, EDS) կազմակերպության անդամների հետ։
Նշենք, որ European Democrat Students-ն ուսանողական-երիտասարդական քաղաքական կառույց է: Այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ այն ներկայացնում է եվրոպական 31 երկրի ավելի քան 1 միլիոն 600 հազար ուսանողների և երիտասարդների: EDS-ի հիմնական նպատակն է նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:
Հանդիպման ընթացքում եվրոպացի պատվիրակները ծանոթացան հայաստանյան ուսանողության, երիտասարդների հիմնախնդիրներին։ Զրույց ծավալվեց դրանց լուծման ուղղությամբ։
«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության նախագահ Եվա Մայևսկին նշեց, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ ունեն սերտ հարաբերություններ, և հույս հայտնեց, որ այս տարվա ամռանն արդեն ՀՀԿ ԵԿ-ն կանդամակցի իրենց կազմակերպությանը։ Նա շեշտեց, որ եվրոպական ուսանողական կառույցի հետ փոխգործակցությունը հաստատվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանի ջանքերի շնորհիվ։ Եվա Մայևսկին ընդգծեց նաև, որ հայ երիտասարդները մոտիվացված են, որպեսզի իրենց երկիրը, իրենց հասարակությունն ավելի մոտ լինեն եվրոպական արժեքներին։
Ի դեպ, Հայաստանի հանրապետական կուսակցության ԵԿ-ն առաջին հայկական կազմակերպությունն է, որ համագործակցություն է հաստատել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» հետ:
Տեղեկացնենք նաև, որ EDS-ի անդամներն այսօր ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ